Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 6

:
Armenian - AE1994
1 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ.
2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը: Եւ եթէ ձեզնով է դատւում աշխարհը, ապա արժանի չէ՞ք չնչին բաներ դատելու:
3 Չգիտէ՞ք, թէ մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թէ՝ երկրաւորներին:
4 Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են:
5 Յամօթ ձեզ եմ ասում: Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ:
6 Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ:
7 Եւ արդ, բոլորովին վատթար բան է ձեզ համար, որ դատաստաններ էլ կան ձեր մէջ: Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել
8 այլ դուք էք զրկում եւ նեղում. այն էլ՝ նոյնիսկ եղբայրներին:
9 Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ
10 ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ
11 Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ
12 Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց ոչ ամէն բան՝ օգտակար: Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց պէտք չէ, որ որեւէ բանի
13 Ուտելիքը որովայնի եւ որովայնը ուտելիքի համար է: Բայց Աստուած ե՛ւ այս, ե՛ւ այն պիտի կործանի. սակայն մարմինը ոչ թէ
14 Բայց Աստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ իր զօրութեամբ:
15 Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Արդ, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի՞ անդամներ ենք դարձնելու:
16 Չգիտէ՞ք, թէ, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մէկ մարմին է դառնում: «Կը լինեն, - ասում է Գիրքը, - երկուսը մէկ
17 Եւ ով մերձենում է Տիրոջը, մէ՛կ հոգի է դառնում նրա հետ:
18 Փախէ՛ք պոռնկութիւնից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք
19 Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք,
20 քանզի մե՛ծ գնով գնուեցիք: Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ: